«Ես իմ անուշ Հայաստանին» բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո` հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաստան-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգային կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է», -գրել է Մարտիրոս Սարյանը
Իսկ ռուս բանաստեղծ Լև Օզերովն այսպես է բնութագրում Չարենցին․
«Անհանգիստ, նուրբ, բուռն, հեշտ խոցելի, կրքոտ, պոռթկուն, ազնիվ, բոցավառ․․․ Հրաբխային ծագում ունի մեր ավագ եղբայր Եղիշե Չարենցը։ Նրա համար պոեզիան ընկերուհի է, ռազմադաշտ, ամբիոն, աղոթք, զրույց․․․ լռություն»։