Ինչո՞ւ նոթատետր
Հայ գրականության դասընթացը դպրոցում բաժանված է փուլերի, դասագրքերը ամեն տարի վերադարձվում են դպրոցին, գրականության տետրերը հաճախ փոխվում են, և աշակերտների գիտելիքները դառնում են կցկտուր, չհամակարգված։
«Հենք» նոթատետրում ընդգրկված են 7-12-րդ դասարանների ծրագրով նախատեսված գրողների մեծ մասը։
Նոթատետրում ամենակարևոր նշումները անելով՝ պատանին դրանք միշտ վերհիշելու հնարավորություն կունենա, կձևավորի հայ գրականության պատմության ամփոփ պատկեր։
Գիտականորեն ապացուցված է, որ ձեռագիր նշումները նպաստում են ավելի լավ մտապահելուն։
Մենք փորձել ենք ստեղծել այնպիսի էսթետիկ միջավայր, որը պատանուն կտրամադրի ստեղծագործելուն, նշումներ անելուն։