Իր մասին

...Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
...Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ: 

 

(Մահարին, որ Չարենցի ընկերն էր, նաև հուշերի գիրք է գրել նրա մասին «Չարենց-Նամե» վերնագրով)։                                                                                       

 

Գուրգեն Մահարի

 Այսօր՝ հատկապես այժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ:

Վահան Տերյան

 Նորերից Չարենց է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ։

Հովհաննես Թումանյան

Անհանգիստ, նուրբ, բուռն, հեշտ խոցելի, կրքոտ, պոռթկուն, ազնիվ, բոցավառ․․․ Հրաբխային ծագում ունի մեր ավագ եղբայր Եղիշե Չարենցը։ Նրա համար պոեզիան ընկերուհի է, ռազմադաշտ, ամբիոն, աղոթք, զրույց․․․  լռություն։

 

Լև Օզերով

Չարենցը… Չարենցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը․․․ Զայն մինչև այսօր կնկատիմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը:

Վիլյամ Սարոյան

Երբ 1935-ին առաջին անգամ և, ավաղ, վերջին անգամ գտնվեցանք դեմ դիմաց, շատ գեշ եղա: Ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ: Բայց քանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ինք սկսավ խոսիլ հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելեն ի վեր, ան ուրիշ մեկը դարձած էր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր:

Վիլյամ Սարոյան

 «Ես իմ անուշ Հայաստանի» -ն ․․․ մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որ կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն:
  Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»: Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ, վեպ` նույնպես: «Ես իմ անուշ Հայաստանին» ավելի շուտ բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո` հասցված ժողովրդական էպոսի աստիճանին:

 

Մարտիրոս Սարյան