Ընդհանուր բնութագիր

Դերենիկ Դեմիրճյանը բանաստեղծ էր, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, քննադատ։ Նա նաև ջութակահար էր,  սիրում էր  նկարել․․․

Դեմիրճյանը գրական աշխարհ մտավ որպես բանաստեղծ և  երկար փնտրտուքներից հետո գտավ իր անկրկնելի ոճը։

Դեմիրճյանի ժամանակակիցն ու ընկերներն էին  Հովհ․ Թումանյանը, Ավ․ Իսահակյանը, Ղազարոս Աղայանը, Եղիշե Չարենցը, Լևոն Շանթը․․․  Գրական այս շփումներն ունեցել են բարերար ազդեցություն։

Դեմիրճյանի ստեղծագործությունները առանձնանում են զանգվածային հզոր, ոգեշնչող տեսարաններով, փիլիսոփայական ընդհանրացումներով  («Վարդանանք»),  երգիծանքով  («Քաջ Նազար»), հոգեբանական խոր վերլուծություններով («Ավելորդը», «Հայը»)  և այլն։

Դ․ Դեմրճյանի լավագույն ստեղծագործություններն են՝

Բազմատաղանդ անձնավորություն, որը հայ գրականության մեջ  իր անունը հավերժացրել  է՝

«Վարդանանք» պատմավեպով,

 «Քաջ Նազարը» կատակերգությամբ


«Երկիր հայրենի» պատմական դրամայով

«Գիրք ծաղկանց», «Ավելորդը» , «Ջութակ և սրինգ» պատմվածքներով  և այլն։

Իսկ մանուկների համար գրված ստեղծագործություններից ամենահայտնին «Պույ-պույ մուկիկն» է։

Դեմիրրճյանի ստեղծագործությունների արժեքի մասին շատ բան է ասում Եղիշե Չարենցի այս բնորոշումը․

«Քամու բերանն ընկած թղթի մի կտոր, որի վրա գրված լինեն երկու-երեք տող թեկուզ ուրիշի ձեռքով, եթե նրանք պատկանում են Դեմիրճյանի գրչին, ուշադիր ընթերցողը կճանաչի ոճն ու լեզուն, այնքան ինքնատիպ է նա»։

 

 

 

 

Դ․ Դեմիրճյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Եվա Մնացականյան