Մարիա Միխայլովնան և Դեմիրճյանը զավակ չունեին, նրանք մտավախություն ունեին, թե երեխան կարող է անառողջ լինել, ինչպես Վիգենը:
1943 թ. ծնվում է 65-ամյա Դերենիկ Դեմիրճյանի և Գայանեի որդին։ Այս երեխային ևս Վիգեն են կոչում:
(Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթն ու Դերենիկ Դեմիրճյանը որոշել էին որդի ունենալու դեպքում անվանել Վիգեն` ի պատիվ Անիի իշխաններից մեկի: Երեքն էլ ունեցան արու զավակ և Վիգեն անվանեցին)։
Հետաքրքիրն այն է, որ Դեմիրճյանի կինը՝ Մարիա Միխայլովնան, Գայանեին և նրա որդուն մեծ հոգատարությամբ էր վերաբերվում։ Նա հաղթահարել էր կնոջական խանդն ու հասկանում էր, թե ինչ մեծ հույս է Դեմիրճյանի համար այդ առողջ երեխայի ծնունդը։
Մի անգամ Դեմիրճյանը Գայանեին ասում է. «Իմ Վիգենին աշխատիր լավ նայես և իմ մահից հետո լավ եղիր Մարիա Միխայլովնայի հետ, նա կլինի քո լավ բարեկամը»:
Գայանեն իր հուշերում գրում է, որ Մարիա Միխայլովնան եզակի բնավորություն ուներ: Նա այնքան շատ էր սիրում փոքրիկ Վիգենին, որ նրա հետ ռուսաց լեզու էր պարապում։
Մարիան Գայանեին ասում էր․ «Դուք ոչ մեկի կարծիքը հաշվի միք առնի, միայն Վիգենին լավ նայեք, որպեսզի առողջ լինի, և Դերենիկի ազգանունը շարունակվի»: