Դեմիրճյանի աշխատասենյակը
Դ․ Դեմիրճյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում, Աբովյան 29, բնակարան 4 հասցեում։ 1929 թվականից մինչև իր մահը Դեմիրճյանն ապրել է այս բնակարանում։
Այդտեղ կարող ես տեսնել Դեմիրճյանի սիրելի շախմատը, ջութակը, որը նվագելիս նա ֆրակ էր հագնում, որ համապատասխան հոգեվիճակում լինի, և բազմաթիվ այլ հետաքրքիր ցուցանմուշներ։
Տուն-թանգարանում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, կրթական ծրագրեր։