«Շիրվանզադեն․․․․կմնա այն հեղինակը, որը տանում է մեր գրականությունը դեպի Եվրոպա»։
Վ․ Տերյան
Շիրվանզադեն ստեղծել է համաշխարհային չափանիշներին համապատասխան գրականություն։ Նա հարստացրեց հայ գրականությունը հոգեբանորեն հիմնավորված կերպարներով, ռեալիստական ստեղծագործություններով։ Շիրվանզադեն կարողացավ ափի մեջ դնել հակասություններով լի իր դարաշրջանը։ Միաժամանակ նա վեր հանեց այն ընդհանրությունները, որոնք բնորոշ են բոլոր ժամանակներին։
Շիրվանզադեի ստեղծագործությունները բեմադրվել և բեմադրվում են թատրոններում, նրա ստեղծագործությունները վերածվել են ֆիլմերի։ Վերջին տարիներին Շիրվանզադեի որոշ ստեղծագործությունների մոտիվներով ստեղծվեցին ժամանակակից կյանքն արտացոլող բազմասերիանոց ֆիլմեր («Քաոս», «Պատվի համար»), ինչը ևս վկայում է Շիրվանզադեի գործերի արդիականության մասին։
«Պատվի համար» դրաման, «Մորգանի խնամին» կատակերգությունը և այլն։
Շատ կարևոր տեղեկություններ է պարունակում «Կյանքի բովից» հուշագրությունը։ Այն ոչ միայն Շիրվանզադեի, այլև մեր մշակույթի շատ գործիչների՝ Հովհ․ Թումանյանի, Ղ․ Աղայանի, Րաֆֆու և ուրիշների կյանքի հետաքրքիր կյանքի դրվագներն է ներկայացնում։
Խոսքն ուղղելով գրողներին՝ Շիրվանզադեն գրել է․
«Ինչ ուզում եք գրեք, միայն թե մեզ տվեք մարդն իր հոգեբանությամբ, իր վարմունքներով, կյա՛նք տվեք, հուզե՛ք, ապրեցրե՛ք մեզ․․․»։
Հենց այդ սկզբունքով էր նա գրում իր երկերը։
Բաժնի գրական խորհրդատու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Եվա Մնացականյան