Ընդհանուր բնութագիր

Րաֆֆին մեր արձակի ամենասիրված հեղինակներից է։ Արդեն երկու դար նա կարողանում է իր ստեղծագործություններով ընթերցասիրության կայծեր նետել մարդկանց սրտերում և ոգեշնչել։

Ժամանակակիցների վկայությամբ՝ ազատագրական պայքարի մեկնող զինվորների գրպաններում Րաֆֆու գործերն էին:

Րաֆֆուն մեսիա, մարգարե են անվանել։ Եվ իսկապես, եթե կրկին ընթերցենք «Խենթը» վեպից Վարդանի երազը, կտեսնենք, որ նրա շատ երազանքներ հետագայում իրականություն են դարձել։ Րաֆֆուն անվանել են նաև հեքիաթասաց՝ նկատի ունենալով նրա ռոմանտիկ, ուտոպիական (ուտոպիա են անվանում հանրային կյանքը վերափոխելու պլանը, որը հնարավոր չէ իրագործել) մոտեցումները։

Րաֆֆին մեր արձակի ամենասիրված հեղինակներից է։ Արդեն երկու դար նա կարողանում է իր ստեղծագործություններով ընթերցասիրության կայծեր նետել մարդկանց սրտերում և ոգեշնչել։

Րաֆֆու ստեղծագործությամբ հայկական ռոմանտիզմը հասել է բարձրակետին, բայց արդարության համար պետք է ասել, որ նրա ստեղծագործություններում ռոմանտիկականն ու ռեալիստականը հաճախ միահյուսվում են։ Րաֆֆին հայ գրականությունը մոտեցել է համաշխարհային չափանիշներին:

Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նրա ստեղծագործություններում արարատյան բարբառը հղկվեց և վերածվեց գրական լեզվի։

Րաֆֆու ստեղծագործությունների դերի մասին Հովհաննես Թումանյանն ասել է.

«Անմահ հոգի, որ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր... որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:

Րաֆֆու լավագույն ստեղծագործություններից են․

Պատմվածքներից՝ «Գեղեցիկ Վարդիկը», «Անբախտ Հռիփսիմեն», «Ուխտյալ միանձնուհին», «Մի օրավար հող» և այլն։

 

Վեպերից ՝  «Կայծերը»,  «Խենթը»,  «Խաչագողի հիշատակարանը», «Դավիթ Բեկը», «Սամվելը», «Ոսկի աքաղաքը» և այլն։

Մեծ արժեք ունի Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» պատմական աշխատությունը, որը ստեղծվել է դեպի Արցախ ճամփորդությունից հետո։ Րաֆֆու այս կարևորագույն աշխատությունը ներկայացնում է 16-րդ դարից Արցախում ստեղծված հայկական իշխանությունները։

Րաֆֆին այդ մասին գրել է․ «Ես դրանով ապացուցեցի, որ հայկական իշխանությունը (Արցախում) շարունակվում էր մինչև ներկա դարը»։

 

Րաֆֆուն նվիրված բաժնի գրական խորհրդատու՝  Լ․ Զաքարյան