(1875-1957)
Բաժինը խմբագրման փուլում է
(1875-1957)
Բաժինը խմբագրման փուլում է
«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»։
Ալեքսանդր Բլոկ (ռուս բանաստեղծ)
Ավետիք Իսահակյանը, ապրելով երկար, փոթորկալից ու բեղմնավոր կյանքով, նա եղավ Հովհ․Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Դերենիկ Դեմիրճյանի, Չարենցի ընկերը, հետո նաև՝ հաջորդ սերնդի բանաստեղծների՝ Հովհ․ Շիրազի, Վահագն Դավթյանի և մյուսների ընկերն ու խորհրդատուն։
Իսահակյանը երիտասարդ տարիքից նետվեց ազգային-ազատագրական պայքարի ոլորտ, դարձավ «Նեմեսիս» գործողության անդամ։ Պայքարեց թե՛ գործով, թե՛ ստեղծագործություններով, գրեց «Հայդուկի երգեր» շարքը՝ դառնալով ֆիդայական երգեր գրող առաջին բանաստեղծը։
Իսահակյանի ստեղծագործությունները ազգային խոր ակունքներ ունեն, այդ պատճառով էլ դրանցից շատերը ժողովրդական են համարվում։
Ազգային լինելով հանդերձ՝ նրա ստեղծագործություններն ունեն համաշխարհային արժեք։ Անկրկնելի գլուխգործոց է նրա «Աբու-Լալա Մահարի» պոեմը։
Իսահակյանի ստեղծագործությունների առանցքում հայրենիքի, կնոջ, մայրական սիրո թեմաներն են, կյանքի իմաստի ու հավերժության խորհրդի փնտրտուքները։
Իսահակյանի լավագույն ստեղծագործություններից են՝
«Ռավեննայում», «Շատ մի խնդար», «Ես ձեզ ասում եմ կգա Ոգու սով», «Տարիներ հետո․․․» բանաստեղծությունները,
«Հավերժական սերը», «Ասպետի սերը» բալլադները,
«Աբու- Լալա Մահարի», «Սասմա Մհեր», «Ալագյազի մանիներ» պոեմները,
«Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը», «Շիդհար» պատմվածքները։
Իսահակյանի ստեղծագործության դիպուկ արժևորումն արել է Չարենցը՝ բանտից գրված բանաստեղծության մեջ․
Որքան գնում - այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա․․․
Իսահակյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: