Բազմաթիվ ու բազմազան հուշապատումներից հառնում է իմաստուն ու նվիրական, սրտաբաց ու հյուրասեր բանաստեղծի կերպարը:
Ժամանակակիցներն ափսոսում էին, որ նրա կենդանի խոսքն անհնար է ներկայացնել գալիք սերունդներին: Կարծիք կա, որ նրա բանավոր խոսքն իր գրավչությամբ մի քանի անգամ գերազանցում էր գրավորին: Նրան անվանում էին նաև «ամենայն հայոց թամադա»:
Թումանյանի կյանքը համընկավ հայ ժողովրդի ամենաողբերգական դեպքերի հետ․ եղեռն, Էջմիածնում ծովացած գաղթականներ, որբեր․․․։ Թումանյանն անձնվիրաբար հոգ է տանում որբերի մասին, որ համար նրան կոչել են նաև «ամենայն հայոց որբերի հայրիկ»։