Իր մասին

նկ․՝ Մ․ Սարյան

Կարելի է ասել, որ նորագույն ժամանակների էպոսը՝ Աբովյանի «Վերք Հայաստանին», գրել է ինքը՝ ժողովուրդը՝ իր սրտի արյամբ։ «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի ինքնագիտակցության վավերագիրն է։

 

Մարտիրոս Սարյան

Խաչատուր  Աբովյանին է նվիրված Ե․ Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմը /կարդա այստեղ/։ Պոեմում Չարենցը առաջ է քաշում Աբովյանի անհետացման իր վարկածը։
Ներքին խռովքով լցված՝ Աբովյանը գիշերը վերհիշում է իր անցած ուղին և նրան տանջում է սարսափելի կասկածը, թե «Վերք Հայաստանի» գրքում  սխալ ուղի է մատնանշել իր ժողովրդին․


Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար․․․


Ռուսական տիրապետությունը Աբովյանը ողջունել էր, բայց հետո պիտի ինքն էլ դառնար այդ նոր գաղութացման զոհը, դա նաև Չարենցի ու շատ հայ մեծերի ճակատագիրն էր։
Առավոտյան Աբովյանը քայլում է դեպի հայ ժողովրդի հավերժության բարձունքը՝ Մասիսը․
— Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,—
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ... 

                                                          

 

 «Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին՝ կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը:
Նա վեհ է, ինչպես իրենց լեռները, և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգորեն տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վայրկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն…»։

Ֆրիդրիխ Պարրոտ

Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է:Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն,
և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝
Աբովյանի ժառանգությանը:
  

Համո Սահյան

Մինչև հիմա Անդրկովկասը չի տեսել այնպիսի ուսուցիչ,որն այնպիսի սիրով ու այնպիսի զոհաբերությամբ նվիրված լինի մանուկների դաստիարակության գործին, ինչպես որ Աբովյանն է…  

 

Կարլ Կոխ

Խաչատուր Աբովյանին է նվիրված Ակսել Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպը, որը մնացել է կիսատ։ Վեպի մեծ մասը նույնպիսի հանելուկային ձևով անհետացավ, ինչպես ինքը՝ մեծ լուսավորիչ Աբովյանը։ Գրականագետները հիմքեր ունեն ենթադրելու, որ այն ավարտուն էր։ Բակունցի վեպում ապշեցուցիչ ճշգրտությամբ է ներկայացված Աբովյանի կյանքի  դորպատյան շրջանը։ 

Ասույթներ